«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ռուսաստանն իր անվտանգությունն ապահովող նպատակներին դեռ չի հասել, իսկ ԱՄՆ-ը ձգտում է արագ խաղաղության

Ռուսաստանն իր անվտանգությունն ապահովող նպատակներին դեռ չի հասել, իսկ ԱՄՆ-ը ձգտում է արագ խաղաղության
01.04.2025 | 10:27

Աշխարհաքաղաքական մակարդակի գոյապայքարում կողմերի հզորության մաքուր ուժային բաղադրիչը իր համապատասխան սեկտորային էկոնոմիկայի հետ միասին ունի վճռական նշանակություն միջազգային հարաբերություններում հավասարակշիռ ուժային ռեժիմ հաստատելու համար։

Այս հարցում հակամարտ կողմերի քաղաքակրթական և տեխնոլոգիական ընդհանուր զարգացածության մակարդակը այդքան կարևոր չէ, ինչքան սեկտորային զարգացման բարձր մակարդակ ունեցող ռազմական արդյունաբերությունը և կռվելու ոգին ու անձնազոհության գնալու պատրաստակամությունը։

Դրա վկաները՝ երկրորդ աշխարհամարտում բարեկեցության ցածր մակարդակ ունեցող ԽՍՀՄ-ի հաղթանակը իր սեկտորային բարձր մակարդակ ունեցող ռազմական արդյունաբերությամբ և ներկայի Ռուսաստանը իր սեկտորային հզոր ռազմական արդյունաբերությամբ։

Իսկ ինչ վերաբերում է մարդկանց կյանքի բարեկեցության մակարդակի ունեցած դերին պատերազմական պայմաններում, ապա կյանքի ավելի ցածր որակ ունեցող ու ավելի չարքաշ մարդը շատ ավելի լավ կռվող է, քան բարեկեցությունից շփացած և կռվելու ցանկությունը կորցրած մարդը։

Սրանք հանգամանքներ են, որոնք ներկա աշխարհաքաղաքական գոյապայքարում արդեն ունեցել են և դեռևս կունենան վճռական նշանակություն սպասվելիք գլոբալ ուժային բալանսի ապահովման գործում։

Դրանից բացի, հաջողությամբ նման բալանսի հասնելու համար պետք է հաշվի նստել այն հիմնարար բնույթի օրինաչափությունների հետ, որով կառավարվում են մարդկանց ու տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի հարաբերությունները միմյանց հետ, ներառյալ պետությունների ալյանսների ու տարբեր տեսակի միությունների առաջացումը, դրանց կայունությունը, տրոհումները և այլն։

Ակնհայտ է, որ երկրների ալյանսների ու միությունների առաջացման նպատակը ավելի հզոր ընդհանուր հակառակորդի հետ ուժային հավասարակշռություն ունենալն է կամ էլ նրա նկատմամբ հաղթանակի հասնելը։

Պետությունների միությունների ու կոալիցիաների տրոհման դեպքում էլ ինչ-ինչ պատճառներով նրանց ներքին վանողական ուժերը գերակշռում են իրենց միջև ձգողական ուժերի նկատմամբ, որն էլ բերում է նրանց բաժանման։

Որևէ միության կամ կոալիցիայի համար տրոհման պատճառ կարող է լինել նրանց ընդհանուր հակառակորդի, որպես վճռորոշ աշխարհաքաղաքական ուժի, շատ թուլանալը, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ։

Ըստ պետությունների ու նրանց կոալիցիաների միջև ուժային հարաբերությունների տրամաբանության, ԽՍՀՄ-ի ասպարեզից դուրս գալուն պետք է հետևեր ՆԱՏՕ-ի կազմալուծումը, քանի որ վերջինս երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել էր որպես Խորհրդային Միության հակակշիռ։

Բայց դա տեղի չունեցավ, քանի որ նոր պայմաններում, այն է՝ Չինաստանի աշխարհաքաղաքական ուժ դառնալու հետևանքով, Արևմուտքի նպատակներն արդեն այլ էին, որի պատճառով էլ ՆԱՏՕ-ն աստիճանաբար սկսեց մոտենալ Ռուսաստանի սահմաններին։

Այս հանգամանքը ստիպեց Ռուսաստանին, որը սկզբնապես և ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու նշաններ էր ցույց տալիս, որոշ առումներով միավորել իր ուժերը Չինաստանի հետ։

Այս իրավիճակում սկսված ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի հավանական հաջողությունն ու ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը իր նոր քաղաքականությամբ, կտրուկ փոխեցին աշխարհաքաղաքական իրավիճակը։

Թրամփի նոր քաղաքականության հիմքում ընկած են այն նույն հիմնարար բնույթի ունիվերսալ օրենքներն ու օրինաչափությունները, որոնք մարդկության պատմության ընթացքում միշտ էլ ընկած են եղել երկրների կողմից տարբեր սերտության միություններ կազմելու և նման միությունների տրոհման հիմքում։

Առաջինը Թրամփի Ամերիկան գտավ, որ կտրուկ կերպով ուժեղացած Ռուսաստանին ավելի լավ է ունենալ որպես ինչ-որ չափի ընկեր, քան հակառակորդ, նպատակ ունենալով հեռացնել Ռուսաստանին ԱՄՆ-ի համար հիմնական հակառակորդ համարվող Չինաստանից, այսինքն, բերել վերջիններիս ալյանսի թուլացման, իսկ լավագույն դեպքում՝ տրոհման։

Այս հանգամանքը բնականորեն ստեղծում է հակասություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, որը իներցիայով գտնվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հակամարտության տեսակի հին պարադիգմի շրջանակներում։

Դրանից բացի, բնական է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մերձեցման պոտենցիալը կարող է արագ սպառվել, քանի որ Ռուսաստանն իր անվտանգությունն ապահովող նպատակներին դեռ չի հասել, իսկ ԱՄՆ-ը ձգտում է արագ խաղաղության, որը կարողանա զուգորդել նաև պոտենցիալ մեծ շահի հետ։

Այս անցումային իրավիճակում շատ կարևոր են անորոշության մեջ գտնվող ԵՄ-ի դերն ու պահվածքը, որը Ուկրաինայի պարտությունը համարում է իր պարտությունը և դրան էլ ավելացրած, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնությունը ԵՄ-ի ներկա պահվածքով իրեն որևէ շահ չի տալիս, այլ միայն կորուստներ ու, բացի դրանից, Եվրոպան ինչ-ինչ պատճառներով համոզված է կամ էլ տվյալ իրավիճակում հարմար է այդպես ներկայացնել, որ ուժեղացող Ռուսաստանն իր համար գոյաբանական վտանգ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ